«Մանչեսթեր Յունայթեդի» նորանշանակ մարզիչ Ռուբեն Ամորիմը հայտնել է, որ ակումբը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ չի գնի «Սպորտինգի» ֆուտբոլիստներին։
«Ես չեմ պատրաստվում հունվարին ձեռք բերել «Սպորտինգի» որևէ ֆուտբոլիստի: Այս ակումբում անցկացրած տարիները լավագույնն էին իմ կյանքում, որը ես երբեք չեմ մոռանա»,- Ամորիմի խոսքերն է մեջբերում PortuGoal1-ը։
Նախկինում լրատվամիջոցներում բազմիցս տեղեկություններ էին հայտնվել, որ մանկունիանցիներն արդեն հետաքրքրություն են ցուցաբերում «Սպորտինգի» մի քանի ֆուտբոլիստների նկատմամբ։
Հիշեցնենք, որ Ամորիմի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի ամառը։