Fastex Պրեմիեր Լիգայի 2024/25թթ․ մրցաշրջանի 14-րդ տուրի «Արարատ» — «Փյունիկ» խաղում (0:1 դեռևս ընթացող) հերթական բողոքի ակցիան իրականացվեց։
Հանդիպման հենց սկզբում մի քանի երկրպագու ներխուժեցին խաղադաշտ վանկարկելով «հեռացիր-հեռացիր»՝ պահանջելով ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ նման բողոքի ակցիաներ իրականացվել էին «Շիրակ» — «Գանձասար» (0:0) և «Վեստ Արմենիա» — «Ալաշկերտ» խաղերում (2:0)։