Մադրիդի «Ռեալը» որոշում է կայացրել թիմի հարձակվող Արդա Գյուլերի ապագայի վերաբերյալ։ Այս մասին հայտնում են The Athletic-ը։
Աղբյուրի համաձայն՝ «արքայական» ակումբը կարծում է, որ Գյուլերը արժանի է ավելի շատ խաղաժամանակ ստանալուն։ «Սերուցքայինները» չեն պատրաստվում Գյուլերին բաց թողնել այլ ակումբ։ Ինքը՝ ֆուտբոլիստը, նույնպես ցանկանում է մնալ «արքայական» ակումբում և հաջողությունների հասնել այնտեղ։
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում խաղացողի «Լիվերպուլ» հնարավոր տեղափոխության մասին։
19-ամյա հարձակվողի գործող պայմանագրի ժամկետը մադրիդյան գրանդի հետ ավարտվում է 2029 թվականի ամռանը։
























































