Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Նասրը» դիտարկում է Թուրինի «Յուվենտուսի» ֆրնսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայ հետ պայմանագիր կնքելու տարբերակը։ Այս մասին հայտնում է TEAMtalk-ը
Աղբյուրի համաձայն՝ սաուդան ակումբը պատրաստ է շահավետ առաջարկ անել խաղացողին։ Աստղային կիսապաշտպանին հավակնում են նաև ամերիկյան «Լոս Անջելեսն» ու ֆրանսիական «Մարսելը»:
Հիշեցնենք, հոկտեմբերի 7-ին Մարզական արբիտրաժային դատարանը (CAS) հայտարարեց, որ կրճատել է ֆրանսիացի կիսապաշտպանի որակազրկումը մինչև 18 ամիս։ Այսպիսով, նա կկարողանա վերադառնալ խաղադաշտ 2025 թվականի մարտին։