Նիդերլանդների հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոբին վան Պերսին «Թվիթերում» տեսանյութ է հրապարակել, որում ինքն իր որդու՝ Շակիլի հետ «ֆուտբոլային պար» է կատարում:
Հայր ու որդի՝ ռիթմիկ երաժշտության ներքո, մի շարք սինխրոն շարժումներ են անում գնդակով: Տեսանյութը նկարահանվել է հոլանդացու տան բակում:
«Մենք լավագույն պարողները չենք, բայց ստանում ենք գնդակը և … Շակիլի հետ զվարճանում ենք այգում: Անվտանգ եղեք»,- գրել է Վան Պերսին:
We’re not the best dancers but put a ball at our feet and.. 😏 Having some fun with Shaqueel in the garden 🕺🏼 Stay safe everyone 👊 pic.twitter.com/FxooTs97KS
— Robin van Persie (@Persie_Official) April 1, 2020
Ռոբինի պրոֆեսիոնալ կարիերան տևել է 2001-ից 2019 թվականներին: Հարձակվողը հանդես է եկել «Ֆեյենորդում», Լոնդոնի «Արսենալում», «Մանչեսթեր Յունայթեդում» և թուրքական «Ֆեներբահչեում»: Նիդերլանդների հավաքականի կազմում նա դարձել է աշխարհի առաջնության արծաթե և բրոնզե մեդալակիր: