Արգենտինայի հավաքականի և «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան հայտարարել է, որ մտադիր չէր քննադատել ազգային թիմում իր խաղընկեր, «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին.
«Իմ խոսքերը նրա մասի՞ն. ես պետք է այլ կերպ արտահայտվեի: Եղան մարդիկ, ովքեր իմ խոսքերը սխալ հասկացան: Ես երբեք չեմ փորձել քննադատել իմ թիմակցին, ես պարզապես ցանկացել եմ բարելավել իրավիճակը: Այդ մասին ես նույնիսկ Լեոյին եմ ասել»,- Դիբալայի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն:
Դիբալան խոստովանել էր, որ իր համար հեշտ չէ Մեսսիի հետ խաղալը: «Յուվենտուսի» հարձակվողը նաև ասել էր, որ նրանց հարաբերությունները չի կարելի հիանալի համարել: