Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Վիլիանը կարող է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում հեռանալ ակումբից։ Բրազիլացուն իր կազմում է ցանկանում տեսնել «Յուվենտուսը», հաղորդում է CalcioMercato-ն:
Վիլիանի ծառայություններով անձամբ հետաքրքրված է թիմի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին, ում հետ 31-ամյա բրազիլացին աշխատել է լոնդոնյան ակումբում:
Հիշեցնենք, որ Telegraph-ի տեղեկություններով՝ բրազիլացի կիսապաշտպանի ծառայություններով ևս երեք ակումբ է հետաքրքրված։ Խոսքը ՝ «Արսենալի», «Տոտենհեմի» և «Բավարիայի» մասին է։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վիլիանը ցանկանում է երկարաձգել պայմանագիրը ակումբի հետ, սակայն կողմերի միջև անհամաձայնություններ են առաջացել։
ԱՊԼ-ի այս մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է 28 հանդիպում ու դարձել ՝ 5 գոլի հեղինակ: