Ֆրանսիական «Մարսելի» նախկին նախագահ Պապ Դիուֆը 68 տարեկան հասակում մահացել է կորոնավիրուսից: Այս մասին հայտնում է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերցիայի թվիթերյան պաշտոնական էջը:
«Պապ Դիուֆը մեծ ներդրում է ունեցել ակումբի հաղթանակների պատմության մեջ: Նա միշտ կմնա մեր սրտերում»,- ասված է ֆրանսիական ակումբի հայտարարության մեջ:
Ֆրանսիական ակումբը Դիուֆի վարակման մասին հայտնել էր երեքշաբթի:
Դիուֆը «Մարսելի» նախագահի պաշտոնում է եղել 2005 թվականից մինչև 2009 թվականը: