«Բարսելոնայի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանն անդրադարձել է Կարիմ Բենզեմայի խոսքերին Օլիվյե Ժիրուի հասցեին:
Հիշեցնենք, որ Կարիմը Ժիրուի խաղամակարդակը համեմատել է կարտինգի, իսկ իրենը` «Ֆորմուլա 1»-ի հետ:
«Ես չեմ կարող մեկնաբանել դա, դրա պատճառով կարող են խնդիրներ առաջանալ: Ես սիրում եմ Ժիրուին, նա լավ խաղացող է, ով օգնեց մեզ նվաճել աշխարհի գավաթը: Սա իմ կյանքում կարևոր իրադարձություն է»,- մեջբերում է Գրիզմանին Լe10sport-ը:
Ավելի վաղ Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Օլիվյե Ժիրուն պատասխանել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմային։