«Սելտան» իր ներդրումն է ունեցել Իսպանիայում կորոնավիրուսի դեմ պայքարում: Ըստ El Mundo Deportivo-ի, ակումբը, Գալիսիայի առողջապահական ծառայությանը տրամադրել է բժշկական պարագաներ:
Մասնավորապես, «Սելտան» Ալվարո Կունկեյրոյի հիվանդանոցին է հանձնել 200 հազար ձեռնոց, 50 հազար բժշկական դիմակ և 700 տարա ախտահանող գել՝ յուրաքանչյուրը 0,5 լ ծավալով: Հաջորդ շաբաթվա ընթացքում ակումբը նախատեսում է փոխանցել ևս 100 հազար պաշտպանիչ դիմակ:
Ավելի վաղ «Բարսելոնան» իր բարեգործական հիմնադրամի միջոցով 30 հազար դիմակ է նվիրաբերել Կատալոնիայի առողջապահության նախարարությանը` կորոնավիրուսի դեմ պայքարելու համար։