Իսպանիայի առաջնության 34-րդ տուրում «Սելտան» սեփական հարկի տակ ոչ-ոքի՝ 1:1 հաշվով ավարտեց հանդիպումը «Բետիսի» հետ:
22-րդ րոպեին Նոլիտոն առաջ մղեց տանտերերին: Հյուրերը պատասխան գոլը խփեցին 79-րդ րոպեին: Աչքի ընկավ Ֆեդալը:
Այս խաղից հետո «Սելտան» 35 միավորով 16-րդն է: «Բետիսը» 38 միավորով 13-րդն է: