«Բարսելոնան» իր բարեգործական հիմնադրամի միջոցով 30 հազար դիմակ է նվիրաբերել Կատալոնիայի առողջապահության նախարարությանը` կորոնավիրուսի դեմ պայքարելու համար, ասվում է ակումբի պաշտոնական կայքում:
Չինական «Taiping» գործընկերոջից ստացված դիմակները կբաժանվեն ծերանոցներում: «Բարսելոնան» աշխատում է «Taiping»-ի հետ հունվար ամսից․ընկերությունը Չինաստանում ակումբի ապահովագրական գործընկերն է:
Իսպանական մեկ այլ ակումբ՝ «Լևանտեն», կազմակերպել է դրամահավաք ՝ կորոնավիրուսի դեմ պայքարելու համար: Հավաքված միջոցներով ձեռք է բերվել 150 հազար դիմակ, ինչպես նաև 6 հազար ակնոց և կոստյումներ: