Իսպանիայի Լա լիգայի 35-րդ տուրի շրջանակում «Ատլետիկոն» հյուրընկալվեց «Սելտային»:
Խաղի 1-ին րոպեին Մորատան առաջ մղեց հյուրերին: 49-րդ րոպեին Բելտրանը հավասարեցրեց հաշիվը՝ 1-1: Խաղի մնացած հատվածում գոլեր չգրանցվեցին: Հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով:
Այս ոչ-ոքիից հետո «Ատլետիկոն» 63 միավորով 3-րդն է, իսկ «Սելտան» 36 միավորով 15-րդ հորիզոնականում է: