«Բարսելոնան» բանավոր համաձայնության է եկել թիմի 17-ամյա հարձակվող Լամին Յամալի հետ պայմանագրի ժամկետի երկարաձգման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի Տեղեկություններով՝ հաջորդ ամառ, երբ խաղացողը դառնա չափահաս կատալոնական ակումբը կերկարաձգի նրա պայմանագրի ժամկետը մինչև 2029/30 մրցաշրջանը։ Նշվում է, որ նոր պայմանագիրը ստորագրելուց հետո Յամալը աշխատավարձի լուրջ բարձրացում կունենա։
Ընթացիկ մրցաշրջանում 17-ամյա խաղացողը կատալոնական ակումբի կազմում մասնակցել է 11 հանդիպման՝ դառնալով 5 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

























































