Թբիլիսիի «Դինամոյի» նախկին հարձակվող Ռևազ Չելեբաձեն Ազգերի լիգայի Վրաստանի և Ալբանիայի հավաքականների խաղից առաջ կիսվել է իր տպավորություններով:
«Մենք այլ ելք չունենք, քան հաղթել Ալբանիայի հավաքականին: Տնային հանդիպումներում հաղթելը պարտադիր է: Եթե մենք չհաղթենք ալբանացիներին, ապա դժվար կլինի մեր քիթը մտցնել աշխարհի առաջնություն. Շատ հիասթափեցնող կլինի, եթե պարտվենք։ Որովհետև այնտեղ կլինեն մղձավանջային թիմեր: 100 տոկոսով կլինեն երկու բարձրակարգ թիմեր: Այսօր մենք պետք է հաղթենք ալբանացիներին ու մեծացնենք աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելու մեր հնարավորությունները։ Եթե Ալբանիան պարտվի, նա կավարտի իր ճանապարհը»,- ասել է Չելեբաձեն «Championat»-ի թղթակցի հետ զրույցում։
Վրաստանի և Ալբանիայի հավաքականների միջև հանդիպումը կկայանա այսօր և կմեկնարկի ժամը 20:00-ին: