ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի խմբային փուլի պատասխան խաղում Հայաստանի ազգային հավաքականը երեկ՝ հոկտեմբերի 13-ին, Երևանում ընդունել է Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն և 0:2 հաշվով պարտություն կրել:
Whoscored-ի վարկածով Հայաստանի հավաքականի կազմում ամենաբարձր գնահատականը՝ 7,3, ստացել է մեր ընտրանու ավագ Վարազդատ Հարոյանը, ամենացածրը՝ դարպասապահ Օգնեն Չանչարևիչն ու փոխարինման մտած Գոռ Մանվելյանը (5,9):
Մերոնց ամբողջական գնահատականները՝
Խաղի լավագույն ֆուտբոլիստը հյուսիսամակեդոնացիների կենտրոնական կիսապաշտպան Իսմիկ Ալիմին է, որը ստացել է 9,1 գնահատականը: Երեկվա խաղում նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել: