«Պարի Սեն Ժերմենի» պաշտպան Լայվին Կուրզավան կարիերան կարող է շարունակել Իսպանիայում, հաղորդում է SPORT-ը։
Ֆրանսիացի պաշտպանի ծառայությունները ՊՍԺ-ն առաջարկել է «Բարսելոնային»։ Կատալոնական ակումբը ֆավորիտ է Կուրզավային գնելու պայքարում։ Նրան կարող են ձեռք բերել ազատ գործակալի կարգավիճակով։
27-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև «Լիվերպուլը», «Արսենալը», «Ինտերն» ու «Նապոլին»։
Կուրզավան Լիգա 1-ի 14 հանդիպման է մասնակցել ընթացիկ մրցաշրջանում։