ՈՒԵՖԱ-ն որակազրկել է Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Էմրե Ջանին:
Կիսապաշտպանը որակազրկվել է 2 խաղով՝ Նեյմարին հրելու համար: Հիշեցնենք, որ ՉԼ-ի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի՝ «Բորուսիա»-ՊՍԺ խաղի 89-րդ րոպեին Ջանն ուղիղ կարմիր քարտով հեռացվել էր խաղադաշտից: