Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 10-ին ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության շրջանակում կմրցի Ֆարերյան կղզիների ընտրանու հետ:
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովն իր կարծիքն է հայտնել հանդիպման մասին․
«Կարծում եմ՝ լավ հանդիպում է սպասվում։ Այստեղ ենք ժամանել մոտ 6 ժամ թռիչքից հետո։ Ջերմաստիճանը +3 աստիճան է, Երևանում՝ +27։ Բավականին մեծ է տարբերությունը։
Խաղադաշտն արհեստական խոտածածկով է, մարզման ժամանակ կհասկանանք՝ ինչպիսի տեսք ունի խոտածածկը։ Թիմում բոլորն առողջ են, պատրաստվում ենք վաղվա հանդիպմանը»,- ասել է Պետրակովը նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ։
Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը կկայանա հոկտեմբերի 9-ին՝ ժամը 22:00-ին (Երևանի ժամանակով) «Տորսվյոլուր» մարզադաշտում: