Շվեյցարիայի Բազել քաղաքում այսօր ավարտվում է ATP 500 շարքի մրցաշարի առաջին շրջանը։
Ստեն Վավրինկան վստահ հաղթանակով է մեկնարկել տնային մրցաշարում։ Շվեյցարացի թենիսիստի մրցակիցը Պաբլո Կուևասն էր։ Ստենը հաղթել է երկու սեթում 6-3, 6-4 հաշվով և դուրս է եկել 1/8 եզրափակիչ։
Դավիդ Գոֆենը վստահ հաղթանակ է տարել Մարին Չիլիչի նկատմամբ։ Բելգիացի թենիսիստը երկու սեթում 6-4, 6-4 հաշվով հաղթել է US Open-2014-ի չեմպիոնին։ Հաղթանակով է մեկնարկել նաև Ֆիլիպ Կրախինովիչը և Ռիկարդաս Բերանկիսը։
Երեկոյան երկրորդ շրջանի իր հանդիպումն է անցկացնելու Ռոջեր Ֆեդերերը։