Իտալիայի առաջատար մարզական մամուլը՝ La Gazzetta dello Sport-ը, ընդունել է ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի կատարած սխալները Չեմպիոնների լիգայի՝ «Արսենալի» դեմ (0:2) խաղում՝ միաժամանակ արդարացնելով վերջինիս:
Պարբերականը գրում է, որ առաջին դեպքում «դարպասապահը սխալվել է ելքի ժամանակ», բայց ավելացրել է. «Պետք է նշել, որ Դոնարումային թողել էին ճակատագրի քմահաճույքին, քանի որ գոլի հեղինակը կարողացել է անարգել հարվածել»:
La Gazzetta dello Sport-ի կարծիքով, «երկրորդ բաց թողած գնդակը անհերքելի սխալ չէ»:
Արդյունքում, Դոնարուման ստացել է 5.5 գնահատական La Gazzetta dello Sport-ից։ Սա ՊՍԺ-ի ամենաբարձր միավորն է, որը ստացել են երեք այլ ֆուտբոլիստներ: Մնացած բոլոր ֆուտբոլիստները գնահատվել են 5.0 միավորով։