Transfer News Live-ի հաղորդմամբ՝ Էրիկ տեն Հագին «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ պաշտոնում կարող է փոխարինել Մասիմիլիանո Ալեգրիին։
Նշվում է, որ հոլանդացի մասնագետը շատ մոտ է զբաղեցրած պաշտոնը լքելուն։ 54-ամյա մասնագետը դեռևս կշարունակի աշխատել մանչեսթերյան ակումբում մինչև հաջորդ միջազգային դադար։
Թուրինի «Յուվենտուսից» հեռացվելուց հետո 57-ամյա մասնագետը մայիսի կեսերից գործազուրկ է։
Հարկ է նշել, որ Մասիմիլիանո Ալեգրին երբեք չի աշխատել հայրենի Իտալիայից դուրս։




























































