«Բավարիայի» սպորտային տնօրեն Քրիստոֆ Ֆրոյնդը պատասխանել է Թոմաս Մյուլերի և Մանուել Նոյերի ապագայի վերաբերյալ հարցին։
Երկու վետերանների պայմանագրերը մյունխենյան գրանդի հետ ավարտվում են ընթացիկ մրցաշրջանի ավարտին։
«Մանուի և Թոմասի մասին շատ խոսելու կարիք չկա: Մենք դրական բանակցություններ ենք վարում նրանց հետ։ Հիմա նրանք լավ մարզավիճակում են, լավ սկսեցին մրցաշրջանը, և մենք ուրախ ենք, որ նրանք մեզ հետ են։
Առաջիկա ամիսներին ու շաբաթներին հանգիստ կքննարկենք նրանց ծրագրերը։ Մենք գիտենք, թե ինչի են նրանք ընդունակ, և նրանք գիտեն, թե ինչ ունեն «Բավարիայում»,- մեջբերում է Ֆրոյնդին Bayern & Germany-ն։
























































