Մյունխենի «Բավարիայի» ձախ պաշտպան Ալֆոնսո Դեյվիսը խոսել է իր ապագայի մասին: Հիշեցնենք, որ մրցաշրջանի ավարտին կանադացին կարող է դառնալ ազատ գործակալ, քանի որ նրա պայմանագրի ժամկետը մյունխենյան ակումբի հետ ավարտվում է։
«Ապագայում ինչ էլ, որ լինի «Բավարիան» միշտ կմնա իմ սրտում։ Հիմա ես «Բավարիայի» խաղացող եմ, ուստի միայն դրա վրա եմ կենտրոնացած»,- Դեյվիսի խոսքերն է մեջբերում Bild-ը:
Հիշեցնենք, որ 23-ամյա պաշտպանի տրանսֆերի գլխավոր հավակնորդը Մադրիդի «Ռեալն» է, որը պատրաստ է խաղացողին հրավիրել հաջորդ ամառ ազատ գործակալի կարգավիճակով։
























































