Բունդեսլիգայի 4-րդ տուրի խաղում «Շտուտգարտը» սեփական հարկի տակ հաղթեց Դորտմունդի «Բորուսիային»։
Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 5-1 հաշվով։
Հյոնեսի թիմի կազմում գոլերը խփեցին Դենիս Ունդավը (դուբլ), Դեմիրովիչը, Էնցո Միլոն և Էլ-Բիլալ Տուրեն։ Սերու Գուիրասին հյուրերի կազմում գրավեց նախկին թիմի դարպասը:
«Շտուտգարտն» ունի 7 միավոր և Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի 6-րդ տեղում է։ «Բորուսիան» նույնքան միավորով 8-րդ տեղում է։
























































