Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Ալֆոնսո Դևիսը խոսել է գերմանական ակումբում իր ապագայի մասին։
«Ես ամբողջությամբ կենտրոնացած եմ այս թիմի վրա: Ես խաղում եմ «Բավարիայում»: Ցանկանում եմ հաղթել յուրաքանչյուր խաղում: Այդ պատճառով այս պահին չեմ մտածում հեռանալու մասին: Անկախ նրանից՝ կմնամ ակումբում, թե կհեռանամ, ես միշտ կկրեմ այս ակումբն իմ սրտում:
Պայմանագրի երկարաձգման մասին պետք է խոսեք իմ գործակալի հետ: Հիմա ես կենտրոնացած եմ միայն այն բանի վրա, որ հաղթենք յուրաքանչյուր խաղում: Այս պահին ուրիշ բաների մասին չեմ մտածում», — Դևիսի խոսքերը փոխանցում է Bayern & Germany-ն՝ հղում անելով Bild-ին:
























































