Գերմանիայի Բունդեսլիգայի 4-րդ տուրում «Բավարիան» հյուրընկալվելիս մրցել է «Վերդերի» հետ և 5 անպատասխան գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը:
«Բավարիայի» կազմում գոլի հեղինակ են դարձել Մայքլ Օլիսը (երկու անգամ), Ջամալ Մուսիալան, Հարի Քեյնը և Սերժ Գնաբրին:
«Բավարիան» 2024/2025 մրցաշրջանի Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է առաջին տեղը։ Չորս հանդիպումից հետո թիմը վաստակել է 12 միավոր։ «Վերդերը» հինգ միավորով 10-րդ տեղում է:
Զուգահեռաբար ընթացող հանդիպումներում «Բոխումն» ու «Հոլշտեյնը» ոչ-ոքի խաղացին 2:2 հաշվով, «Ունիոնը» 2:1 հաշվով հաղթեց «Հոֆենհայմին», իսկ «Ֆրայբուրգը» 3:0 հաշվով հաղթեց «Հայդենհայմին»:
























































