«Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման կտրուկ հայտարարություն է արել՝ ուղղված «Չելսիի» հարձակվող Օլիվյե Ժիրուին: Կարիմը ուղիղ եթեր էր մտել Instagram-ում, որտեղ նրան հարցրեցին «Չելսիի» հարձակվողի նկատմամբ նրա վերաբերմունքի մասին:
«Միանգամից պատասխանում եմ. Եկեք չխառնենք Formula 1-ը կարտինգի հետ: Եվ ես դեռ մեղմ եմ ասում: Հաջորդ հարցը տվեք ինձ: Այլևս չեմ ուզում խոսել նրա մասին: Ես գիտեմ, որ Ֆորմուլա 1-ը ես եմ:
Թող նա գոլեր խփի իր ուզած ձևով և նվաճի իր ուզած տիտղոսները. նա իր անկյունում է, ես՝ իմ»,- ասել է Բենզեման:
