Լևերկուզենի «Բայերը», թիմի գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի հեռանալու դեպքում կփորձի պայմանագիր կնքել «Կաստիլյայի» իսպանացի մասնագետ Ռաուլի հետ: Այս մասին գրում է Madrid Xtra-ն՝ հղում անելով Sport Bild-ին:
Լևերկուզցիները պատրաստվում են 42-ամյա իսպանացու հնարավոր հրաժեշտին, որը կարող է կայանալ գալիք տարվա ամռանը: Ալոնսոյի գլխավոր փոխարինողը համարվում է Մադրիդի «Ռեալի» մյուս լեգենդար ֆուտբոլիստը՝ Ռաուլը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «սերուցքայինները» գալիք տարվա մրցաշրջանի մեկնարկից առաջ բանակցելու են Խաբի Ալոնսոյի հետ: Ռաուլն ավարտել է կարիերան 2015 թվականին, ինչից հետո աշխատել է «Ռեալի» մանկապատանեկան թիմերի հետ:
























































