Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ»։ Տրանսֆերից հետո Մբապեն միանգամից դարձավ թիմի ամենաբարձր վարձատրվող խաղացողը՝ տարեկան 15 միլիոն եվրո մաքուր աշխատավարձով:
Ինչպես հաղորդում է Goal-ը՝ «Ռեալն» անմիջապես միջոցներ է ձեռնարկել թիմում հնարավոր «բախումները» կանխելու համար։ Այսպիսով, մադրիդյան ակումբը բարձրացրել է Ջուդ Բելինգհեմի և Վինիսիուսի աշխատավարձերը՝ հասցնելով տարեկան նույն 15 միլիոն եվրոյին։
Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում «Արքայական» ակումբը կայացած 5 տուրերից հետո վաստակել է 11 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը։