«Յուվենտուսի», «Միլանի» և Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Ֆիլիպո Ինձագին Իտալիայի լավագույն ֆուտբոլիստ է համարում «Լացիոյի» հարձակվող Չիրո Իմմոբիլեին:
«Համեմատություններ անելը հեշտ չէ, բայց կարծում եմ, որ իտալացի լավագույն ֆուտբոլիստը Իմմոբիլեն է: Վերջին տարիներին նա անհավանական ֆուտբոլ է խաղում: Կարծում եմ, որ թիմը կարող է լուրջ հաջողությունների հասնել՝ ունենալով նման ֆուտբոլիստ » ,-ասել է Ինձագին Sky Sport Italia-ի հետ զրույցում:
Այս մրցաշրջանում Իմմոբիլն անցկացրած 33 խաղում խփել է 30 գնդակ:
Sky Sport Italia