Ձյուդոյի 2017 թվականի աշխարհի չեմպիոն սերբ Նեմանյա Մայդովը հայտնել է, որ միջազգային ֆեդերացիան իրեն հինգ ամսով որակազրկել է Փարիզի Օլիմպիական խաղերի մենամարտից առաջ խաչայնքվելու համար։ Այս մասին նա գրել է Instagram-ում։
Մայդովը մրցահարթակ մտնելուց առաջ խաչակնքեց. Կանոնների երեք խախտումներից հետո 1/8-րդ եզրափակչում Հունաստանի մրցակցի հետ մենամարտում պարտված է համարվել։ Սերբը չի սեղմել մրցակցի ձեռքը, իսկ հետո սոցցանցերում քննադատել է մրցավարներին՝ նրանց անվանելով «սատանայական արարածներ»։
«15 օր առաջ ես որոշում եմ ստացել, որ Ձյուդոյի միջազգային ֆեդերացիան (IJF) ինձ հինգ ամսով որակազրկել է իրենց կրոնական կանոնները խախտելու համար։ Ավելի ճիշտ այն բանի համար, որ ես խաչակնքվել եմ Օլիմպիական խաղերում պայքարի մեջ մտնելիս»,- գրել է Մայդովը։
Նա նշել է, որ կարգապահական վարույթի ընթացքում հրաժարվել է ներողություն խնդրել իր ժեստի համար, սակայն տեղյակ չէ, թե ինչ պատիժ է իրեն սպառնում։