«Միլանի» նախկին հարձակվող Ֆիլիպո Ինձագին, ով ներկա պահին գլխավորում է «Բենեվենտոն», կիսվել է իր կրած 9 համարի «անեծքի» մասին, թե իբր իր հեռանալուց հետո «ռոսոներիների» կազմում ոչ ոք չի կարողանում լավ հանդես գալ այդ համարի ներքո։
«Ինձ դա զվարճացնում է։ «Միլանում» 9 համարը կրելը հեշտ չէ։ Բայց ես կարծում եմ, որ եթե հիմա Իբրահիմովիչը խաղար այդ համարով, «անեծքը» վաղուց վերացած կլիներ։ Բանն այն է, որ սա կարևոր մարզաշապիկ է, ու այն պետք է կրեն մեծագույն խաղացողները։
Անարդար կլիներ, եթե հանեին այն գործունեությունից իմ հեռանալուց հետո։ Նման բան չարեցին անգամ Վան Բաստենի հեռանալուց հետո»,-Ինձագիի խոսքն է մեջբերում Sky Sports Italia-ն։