«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի Զագրեբի «Դինամոյի» հետ խաղում (9:2) յուրօրինակ նվաճման հեղինակ է դարձել։
Անգլիացին խփել է չորս գոլ, որից երեքը՝ 11 մետրանոցից։ Ըստ Opta-ի՝ սա Չեմպիոնների գավաթի և Չեմպիոնների լիգայի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ ֆուտբոլիստին հաջողվում է երեք 11 մետրանոց իրացնել մեկ խաղում:
Բացի այդ, Քեյնը 1991 թվականից ի վեր դարձավ անգլիացի առաջին պոկերի հեղինակը: Հիշեցնենք, որ Խորվաթական «Դինամոյի» հետ նույն խաղում Հարի Քեյնը անգլիացի խաղացողների շրջանում Չեմպիոնների լիգայում խփած գոլերի ընդհանուր քանակով ռեկորդ սահմանեց՝ 33։ «Տոտենհեմի» նախկին ավագը առաջ անցավ Ուեյն Ռունիից, որը 30 անգամ էր դարձել գոլի հեղինակ այս մրցաշարում։
























































