«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը Բունդեսլիգայում ամենաարագն է վաստակել 50 միավոր գոլ+ փոխանցում համակարգով։
Դրան հասնելու համար անգլիացուն անհրաժեշտ է եղել 35 հանդիպում։ Նախորդ ռեկորդը պատկանում էր Էրլինգ Հոլանդին, որին անհրաժեշտ էր 44 հանդիպում նման ցուցանիշ գրանցելու համար։
Գերմանիայի առաջնության 3-րդ տուրի խաղում «Բավարիան» 6-1 հաշվով հաղթեց «Հոլշտեյնին»։ Այս հանդիպմանը Քեյնը դարձավ հեթ-տրիկի հեղինակ և մեկ գոլային փոխանցում կատարեց։
Քեյնը «Բավարիայում» հանդես է գալիս 2023 թվականից։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականը:
























































