«Բավարիայի» 29-ամյա կենտրոնական կիսապաշտպան Յոսուա Կիմիխը պատասխանել է մյունխենյան ակումբի հետ իր պայմանագրի վերաբերյալ հարցին, որն ավարտվում է 2025 թվականի ամռանը։
«Ես պատրաստ եմ ակումբի հետ քննարկել նոր պայմանագիրը։ Ակումբից աջակցություն ստանալը միշտ հաճելի է:
Ես պարզապես վայելում եմ պահը: Այժմ կարևոր է միայն հաղթել հանդիպումները»,- Կիմիխի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ գերմանացի ֆուտբոլիստի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է «Բարսելոնան», որը ծրագրում է Կիմիխի հետ պայմանագիր կնքել ազատ գործակալի կարգավիճակով առաջիկա ամռանը։
























































