Մյունխենի «Բավարիան» իր պաշտոնական կայքում ներկայացրել է գերմանական adidas սպորտային ապրանքանիշի նոր մարզահագուստը՝ նվիրված Օկտոբերֆեստին։
Մարզաշապիկները պատրաստված են մոխրագույն գույներով՝ փոփոխված տարբերանշանով։ Այս հավաքածուի շորտերն ու գուլպաները կլինեն կանաչ։

Օկտոբերֆեստը գարեջրի հայտնի փառատոն է, որն ավանդաբար տեղի է ունենում Մյունխենում աշնանը: Նշենք, որ «Բավարիան» յուրաքանչյուր մրցաշրջանին թողարկում է այս փառատոնին նվիրված հատուկ մարզահագուստ։
Գերմանական Բունդեսլիգայում երեք խաղից հետո Մյունխենի «Բավարիան» ունի ինը միավոր։ Վենսան Կոմպանիի թիմը Գերմանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է առաջին տեղը։
























































