Մյունխենի «Բավարիայի» մարզական տնօրեն Քրիստոֆ Ֆրոյնդը կարծիք է հայտնել կիսապաշտպան Ջամալ Մուսիալայի պայմանագրի վերաբերյալ։ Նշենք, որ գերմանացի ֆուտբոլիստի գործող պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ ավարտվում է 2026 թվականի ամռանը։
«Բանակցությունները շարունակվում են։ Մենք ցանկանում ենք երկարաձգել պայմանագիրը։ Ուզում ենք, որ Ջամալը երկար մնա մեզ հետ և օգնի ձևավորել նոր դարաշրջան։ Հուսով եմ, որ բանակցությունները կավարտվեն դրական արդյունքով, բայց ժամանակի խնդիր չկա», — մեջբերում է Ֆրոյնդին իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
21-ամյա Մուսիալան մրցաշրջանի մեկնարկին հասցրել է Գերմանիայի առաջնությունում երկու հանդիպում անցկացնել և խփել մեկ գոլ։
























































