Ֆրանսիական ՊՍԺ-ի կիսապաշտպան Անխել Դի Մարիան խոսել է կորոնավիրուսի համաճարակի մասին, տեղեկացնում է L’Equipe-ը:
«Խելահեղ օրեր ենք ապրում: Ամբողջ աշխարհը կանգ է առել:
Ամբողջ օրը տանն եմ անցկացնում: Փորձում եմ պահպանել դրական տրամադրությունը:
Կինս մեկ անգամ է դուրս եկել տնից: Այս օրերի ընթացքում ես եմ անում գնումները:
Հույս ունեմ, որ շուտով այս ամենը կավարտվի»,- ասել է Դի Մարիան:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համաճարակով աշխարհում վարակվել է ավելի քան 500.000 մարդ: