Գերմանիայի հավաքականի պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը լրջորեն մտածել է ազգային հավաքականից հեռանալու մասին այն բանից հետո, երբ իր հասցեին բազմաթիվ քննադատություններ է ստացել կրոնական բնույթի լուսանկարի պատճառով: Այս մասին հայտնում է Madrid Universal պորտալը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Ավելի վաղ գերմանացի լրագրող Յուլիան Ռայխելտը մեկնաբանել էր Մադրիդի «Ռեալի» և Գերմանիայի հավաքականի պաշտպանի հրապարակած լուսանկարը և նշել, որ ֆուտբոլիստը արգելված կազմակերպության հետ կապված ժեստ է ցույց տվել։

Անտոնիո Ռյուդիգերը Գերմանիայի հավաքականում հանդես է գալիս 2014 թվականից։ Նա ազգային հավաքականի կազմում անցկացրել է 74 հանդիպում՝ դառնալով երեք գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt ինտերնետային պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ 31-ամյա ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 25 միլիոն եվրո։
























































