Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի B լիգայի 2-րդ խմբի 2-րդ տուրի խաղում Անգլիայի հավաքականը Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կընդունի Ֆինլանդիային:
Խաղը կմեկնարկի 22:45-ին, իսկ Անգլիայի հավաքականը խաղադաշտ դուրս կգա հետևյալ կազմով՝
Պիկֆորդ, Ալեքսանդր-Առնոլդ, Լյուիս, Կոնսա, Սթոունզ, Գոմես, Ռայս, Սակա, Գրիլիշ, Գորդոն, Քեյն:

Հիշեցնենք, որ 1-ին տուրում Անգլիայի հավաքականը հյուրընկալվելիս հաղթել է Իռլանդիայի հավաքականին (2:0), իսկ Ֆինլանդիան դարձյալ հյուրընկալվելիս զիջել են Հունաստանին (0:3):























































