Գերմանիայի հավաքականն այսօր Ազգերի լիգայի մրցաշարի շրջանակում սեփական հարկի տակ ընդունել էր Հունգարիայի ընտրանուն։
Հանդիպումն ավարտվեց Նագելսմանի թիմի՝ 5-0 հաշվով հաղթանակով։
Գոլերի հեղինակ դարձան Ֆուլկրուգը, Մուսիալան, Վիրցը, Պավլովիչը և Հավերցը։
Ջամալ Մուսիալան դարձավ նաև երեք գոլային փոխանցման հեղինակ։
























































