ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության A լիգայի 2-րդ խմբի 1-ին տուրի խաղում կհանդիպեն Ֆրանսիայի և Իտալիայի հավաքականները։ Թիմերը կխաղան Փարիզի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում (Ֆրանսիա):
Խաղը կմեկնարկի ժամը 22:45-ին, իսկ թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ կազմերով՝
Ֆրանսիա. Միք Մենյան, Ջոնաթան Կլոս, Իբրահիմա Կոնատե, Ուիլյամ Սալիբա, Թեո Էրնանդես, Յուսուֆ Ֆոֆանա, Ն’Գոլո Կանտե, Անտուան Գրիզման, Մայքլ Օլիսե, Բրեդլի Բարկոլա, Կիլիան Մբապե:
Իտալիա. Ջանլուիջի Դոննարումա, Ջովանի Դի Լորենցո, Ալեսանդրո Բաստոնի, Ռիկարդո Կալաֆիորի, Անդրեա Կամբիասո, Դավիդե Ֆրատտեսի, Սամուելե Ռիչի, Սանդրո Տոնալի, Ֆեդերիկո Դիմարկո, Լորենցո Պելեգրինի, Մատեո Ռետեգի։
A լիգայի 2-րդ խմբում հանդես կգան նաև Բելգիայի և Իսրայելի հավաքականները: Նրանց հանդիպումը կկայանա զուգահեռաբար։
























































