France Football-ը հրապարակել է տարվա լավագույն մարզչի մրցանակի հավակնորդների անունները։
Թեկնածուների վեց հոգանոց ցուցակը ներառում է հետևյալ մասնագետներին՝
Խաբի Ալոնսո, որը «Բայերի» հետ հաղթել է Բունդեսլիգայում և Գերմանիայի գավաթում,
Կառլո Անչելոտի, որը Մադրիդի «Ռեալի» հետ հաղթել է Իսպանիայի առաջնությունում, Չեմպիոնների լիգայում և ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթում,
Լուիս դե լա Ֆուենտե, որը Իսպանիայի հավաքականի հետ նվաճել է Եվրոպայի չեմպիոնությունը,
Ջան Պիերո Գասպերինի, որը «Ատալանտայի» հետ հաղթել է Եվրոպա լիգայում,
Պեպ Գվարդիոլա, որը հաղթել է Անգլիայի առաջնությունում «Մանչեսթեր Սիթիի» հետ,
Լիոնել Սկալոնի, որն Արգենտինայի հավաքականի հետ նվաճել է Ամերիկայի գավաթը։
Հաղթողի անունը հայտնի կդառնա հոկտեմբերի 28-ին կայանալիք «Ոսկե գնդակի» արարողության ժամանակ:
























































