AS պարբերականի հաղորդմամբ, Հռոմի «Լացիոն» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ցանկանում է ձեռք բերել «Չելսիի» 2 խաղացողի՝ Օլիվիե Ժիրուին ու Պեդրո Ռոդրիգեսին:
2 խաղացողի պայմանագիրն էլ ավարտվում է հունիսի 30-ին, և նրանք կարող են Հռոմ տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով:
«Լացիոն» ցանկանում է ուժեղացնել կազմը, քանի որ ակումբը շատ մոտ է ՉԼ-ի գավաթի խաղարկության ուղեգիր նվաճելուն: