Ավարտվեց Գերմանիայի Բունդեսլիգայի 2-րդ տուրի հանդիպումը, որում հանդիպեցին «Բավարիան» ու «Ֆրայբուրգը»։
Խաղը կայացել է Մյունխենի «Ալիանց Արենա» մարզադաշտում (Գերմանիա) և ավարտվել տանտերերի՝ 2-0 հաշվով հաղթանակով։
38-րդ րոպեին «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը բացեց հանդիպման հաշիվը։ Հանդիպման վերջնական հաշիվը սահմանեց Թոմաս Մյուլերը։
«Բավարիան» երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց առաջնությունում։
Մյուլերի ռեկորդը

Գերմանացի հարձակվող Թոմաս Մյուլերը գերազանցեց «Բավարիայի» կազմում անցկացրած խաղերի քանակով ռեկորդը։ «Ֆրայբուրգի» դեմ հանդիպումը գերմանացի ֆուտբոլիստի համար դարձավ 710-րդը մյունխենյան ակումբի մարզաշապիկով։ Նա 59-րդ րոպեին փոխարինեց Մայքլ Օլիսին։ «Բավարիայի» կազմում անցկացրած հանդիպումների քանակով Մյուլերը դուրս եկավ առաջին տեղ։ Թոմասն այդ ցուցանիշով շրջանցեց Զեպ Մայերին։ Մյուլերը «Բավարիայի» կազմում իր նորամուտը նշել է 2007 թվականին։
























































