Գերմանացի հարձակվող Թոմաս Մյուլերը գերազանցեց «Բավարիայի» կազմում անցկացրած խաղերի քանակով ռեկորդը։
Բունդեսլիգայի 2-րդ տուրի «Ֆրայբուրգի» դեմ հանդիպումը գերմանացի ֆուտբոլիստի համար դարձավ 710-րդը մյունխենյան ակումբի մարզաշապիկով։ Նա 59-րդ րոպեին փոխարինեց Մայքլ Օլիսին։
«Բավարիայի» կազմում անցկացրած հանդիպումների քանակով Մյուլերը դուրս եկավ առաջին տեղ։ Թոմասն այդ ցուցանիշով շրջանցեց Զեպ Մայերին։
Մյուլերը «Բավարիայի» կազմում իր նորամուտը նշել է 2007 թվականին։
























































