Ճապոնիայի հավաքականի կիսապաշտպան Գենկի Հարագուչին պայմանագիր է կնքել հարազատ ակումբի՝ «Ուրավա Ռեդսի» հետ, որի սանն է հանդիսանում։
Ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակ էր ստացել այս ամառ՝ «Շտուտգարտից» հեռանալուց հետո։
33-ամյա ֆուտբոլիստը կարիերայի մեծ մասն անցկացրել է Գերմանիայում՝ հանդես գալով «Հերտա», «Ֆորտունա», «Հանովեր», «Յունիոն» և «Շտուտգարտ» ակումբներում։
Նա 74 հանդիպում է անցկացրել Ճապոնիայի հավաքականի կազմում և դարձել է 11 գոլի հեղինակ։
























































