«Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն մեկնաբանել է Բունդեսլիգայի 2-րդ տուրում «Լայպցիգից» կրած պարտությունը (2-3)։
Լևերկուզենի թիմն ընդհատեց Գերմանիայի առաջնությունում իր 35-խաղյա անպարտելիության շարքը։
«Դժվար է։ Չեմ կարծում, որ «Բայերն» արժանի էր այս պարտությանը։ Այս հանդիպումից մենք շատ դրական ու բացասական կողմեր կվերցնենք։ Մենք լավ խաղ ցուցադրեցինք առաջին խաղակեսում։ Երկրորդում մենք ցանկանում էինք հիմնվել հաջողության վրա:
Բայց երկրորդ խաղակեսում մենք չէինք վերահսկում խաղը և չափազանց մեծ տարածություն տվեցինք մրցակցին։ Այս սխալներից մենք դասեր կքաղենք։ Լավ չէ թույլ տալ, որ մրցակիցը վերադառնա իր խաղին, երբ առաջ ես անցնում հաշվի մեջ 2-0 հաշվով»,- Ալոնսոյի խոսքերն է մեջբերում ESPN-ը:
























































