«Բավարիայի» սպորտային տնօրեն Մաքս Էբերլը խոսել է Լևերկուզենի «Բայերից» պաշտպան Ջոնաթան Տայի տրանսֆերի ձախողման պատճառների մասին։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ մյունխենցիներն առաջարկել են մոտ 25 միլիոն եվրո, իսկ «դեղագործները» պահանջել են առնվազն 30 միլիոն եվրո։
«Բավարիան» ակումբ է, որը պետք է որոշումներ կայացնի. եթե մենք պատրաստ չենք որոշակի գումար վճարել, ուրեմն չենք վճարի։ Եթե անգամ Դիտորդ խորհուրդը հաստատեր գործարքը, եթե համարեինք, որ այն հարմար չէ, մենք դա չենք անի։ Ինձ չի հետաքրքրում, թե այնտեղ ինչ է գրված։ Ես միշտ ասել եմ՝ եթե ծախսեր կան, ուրեմն եկամուտ էլ պետք է լինի։
«Բայերը» մեզ վերջնաժամկետ տվեց երեք շաբաթ առաջ և ասաց. «Լսեք, դուք պետք է վճարեք այս գումարը մինչև այս պահը»: Եվ ես գրեցի Սայմոն Ռոլֆսին. «Սայմոն, շնորհակալ եմ վերջնաժամկետի համար, շնորհակալություն այն գումարի համար, որ ասացիր մեզ: Բայց մենք չենք կարող համաձայնվել»: Սրանով ավարտվեցին բանակցությունները։ Սա երեքուկես շաբաթ առաջ էր։ Եվ սա է այս տեղափոխության իրական պատմությունը:
Իհարկե, հիմա նորից եմ հարցնում, եթե վաճառք անենք ու ազատ գումար ունենանք, այն ժամանակ կկարողանա՞նք անել։ Շատ եթեներ: Բայց ոչ, դա տեղի չի ունենա»,- Էբերլիի խոսքերն է մեջբերում Bayern & Germany-ն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Անցած մրցաշրջանում Տան բոլոր մրցաշարերում մասնակցել է 48 հանդիպման, որոնցում դարձել է վեց գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 30 միլիոն եվրո:
























































